Մի բան է «լավ տղու» հռետորաբանությամբ հեռվից հեռու հաթաթա տալ, մեկ այլ բան՝ արժանապատիվ ներկայացնել երկիրդ. Արմեն Աշոտյան


22:44 , 6 դեկտեմբեր, 2018

Արտաքին քաղաքականությունից, Հայաստանի և Արցախի անվտանգությունից գոնե մի քիչ հասկացող և իմացող մարդը ցավով արձանագրում է, որ այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանը ներկայացնող անձը պարզապես բոբիկ էր:

Մի բան է "լավ տղու" հռետորաբանությամբ հեռվից հեռու հաթաթա տալ, մեկ այլ բան՝ արժանապատիվ ներկայացնել, պայքարել և հասնել արդյունքի երկրիդ շահերը պաշտպանելու գործում:

Եթե Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունը որոշվեր պետական քարոզչամեքենայի կողմից արտադրված պատահական, բեմադրված կամ էքստրավագանտ լուսանկարներով, Հայաստանը իշախանափոխությունից հետո լուծած պիտի լիներ իր բոլոր արտաքին խնդիրները:

Սակայն ցավոք, իրական աշխարհը ոչ "Հայկական ժամանակ" է կարդում, ոչ էլ "Ազատություն" ռադիոկայանի եթերով է դատում երկրի այսօրվա վիճակի մասին:

Եվ այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է: Համոզվելու համար 23.00-ին Հանրայինի եթերում դիտեք արտաքին քաղաքականության, Արցախի և անվտանգության մասին այսօրվա բանավեճը: