Հիմա գոնե հասկացա՞ք Նիկոլն ինչ նկատի ուներ, որ ասում էր «պարզաբանում եմ պահանջելու Լուկաշենկոյից»


19:26 , 6 դեկտեմբեր, 2018
Հիմա գոնե հասկացա՞ք Նիկոլն ինչ նկատի ուներ, որ ասում էր «պարզաբանում եմ պահանջելու Լուկաշենկոյից». Նիկոլը նկատի ուներ, որ հայացքով կոնկրետ սատկացնելու ա Լուկաշենկոյին ու տենց էլ արեց: Բոնուս էլ ուներ մեր վարչապետը. հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլ մի հատ ՀԱՊԿ-ին փռեց ասֆալտին: Իսկ դուք կասկածում էիք վարչապետի խոսքերին: Մոտավորապես նույն ձև թռիչքային զարգացում ենք ունենալու տնտեսության մեջ, ասենք պատկերացրեք` կանգնած են բոլոր գործարարները ու Նիկոլը «պարզաբանում պահանջող» հայացքով մտնում ա սենյակ, կողքից ՀԺ-ն, Ազատությունն ու Հ1-ը ֆիքսում են էդ հայացքն ու վերջ` տնտեսության թռիչքային զարգացումը պատրաստ է: