Սերբիայում տապակել են 20 հազար եվրո կերած այծին


23:00 , 6 դեկտեմբեր, 2018

Սերբ ընտանիքը որոշել է տապակել այծին, որը 20 հազար եվրո է կերել: Այս մասին ասվում է arandjelovacinfo պորտալը:

Նշվում է, որ Բելգրադի մերձակայքում գտնվող Ռանիլովիչ գյուղում Սիմիչ ամուսինները 20 հազար եվրո են պատրաստել հող գնելու համար և վաճառողին սպասել: Տան դուռը բաց է եղել և այնտեղ է մտել Բելկա անունով այծը:

«Այծ Բելկան, որը մի քանի տարի մեզ մոտ է ապրել, տուն է մտել և սեղանի վրայից կերել փողերը»,-ասել է Միլենա Սիմիչը:

Այծից հաջողվել է փրկել միայն 300 եվրոն:

Հայտնի է, որ միջադեպից հետո այծին տապակել են: