Լոնդոնում 12 մլն դոլարով վաճառել են Ռեմբրանդտի ուրվանկարը


22:00 , 6 դեկտեմբեր, 2018

Լոնդոնի Sotheby’s աճուրդում 12 մլն դոլարվ վաճառվել է Ռեմբրանդտ վան Ռեյնի ոչ այնքան հայտնի «Երիտասարդի գլխի էտյուդ» գործը, գրում է Daily Mail-ը:

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած աճուրդում այդ լոթն ամենաթանկարժեքն էր: Աճուրդ տան հաղորդագրության համաձայն՝ այն նախնական արժեքից մեկ ու կես անգամ ավելի  է վաճառվել: Դրա շուրջ աժիոտաժը պայմանավորված է նրանով, որ ուրվանկարի վրա մատնահետքեր կան, որոնք, հնարավոր է, Ռեմբրանդտին են պատկանել:

Յուղանկարը պատկերված է կաղնե փայտից տախտակին: Մասնագետների կարծիքով՝ այն 1655-ին է ստեղծվել և նկարչի պատկերած Քրիստոսի յոթ ուրվանկարներից մեկն է՝ երիտասարդի կերպարով: