Ահավոր է, երբ հայ մարդը ուրախանում է, որ Թուրքիայում մարդ են ծեծում կամ սպանում


19:10 , 2 հունիս, 2013

Ահավոր է, երբ հայ մարդը ուրախանում է, որ Թուրքիայում մարդ են ծեծում կամ սպանում: Ու հարցը այստեղ ժողովրդավար լինելու մեջ չի՝ հարցը մարդ լինելն է: 100 տարի առաջ իրանց պապերը մեզ կոտորել են, դա ոչ մեկ չի ժխտում ու չի մոռացել, ու չենք էլ ներել: Բայց ուրախանալ, որ մեկի երեխային սպանում են, որովհետև նա թուրք է, ու մեղադրել թուրքերին, որ իրենք մեզ սպանել են, որովհետև մենք հայ ենք, նշանակում է ոչնչով չտարբերվել մեզ 1915թ. կոտորած թուրքերից: