Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել
15:54 , 6 դեկտեմբեր, 2018
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի՝ Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995 թվականին Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել, նրանցից մեկին գտնել չի հաջողվել:
Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: