Մի՛ զսպեք գազերը. բժիշկները պնդում են, որ դա վնասակար է առողջության համար


19:30 , 6 դեկտեմբեր, 2018

Բոլորս էլ եղել ենք այնպիսի իրավիճակում, երբ փորն անհարմար իրավիճակ է ստեղծել: Գազերը պահել անհնար է՝ վստահեցնում են բժիշկները:

Գիտնականները պնդում են, որ օրվա ընթացքում մարդն օրական 14 անգամ գազ է արձակում: Սա բնական երևույթ է: 

Գազերի կուտակումը փորհարության պատճառով է կամ էլ նյարդային համակարգի: 

Սակայն ոչ մի պարագայում գազերը չպետք է պահել: Դրանք կարող են բերանից դուրս գալ՝ վստահեցնում է բժիշկ Սաթիշ Ռաոն, ով ԱՄՆ-ից է:

Այո, սա ամենատհաճ պահերից մեկն է, հատկապես երբ գազեր են հավաքվել, իսկ դուք էլ մարդաշատ վայրում եք: 

Օրինակ՝ կարելի է դուրս գալ սենյակից և գնալ զուգարան կամ էլ ուղղակի սեղմել տազի մկանները: