Երբեք չեմ մոռանա մեծ հայ ժողովրդին. Ռիժկով


13:50 , 6 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Խորհրդային քաղաքական գործիչ, Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը, որը 1988 երկրաշարժի ժամանակ գլխավորել է որոնողափրկարարական աշխատանքները համակարգող հանձնաժողովը, պատմել է հայերի հետ երկարատև  շփման մասին:

«Հայերը զարմանալի պատմական հիշողություն ունեն: Անկախ իմ զբաղեցրած պաշտոնից` նրանք երբեք ինձ չեն մոռացել: Եվ դրա համար ես շնորհակալ եմ  հայ ժողովրդին»,- ասել է նա Российская газета-ի հետ զրույցում:

Ռիժկովն իր կատարած աշխատանքի համար ՀՀ Ազգային հերոսի կոչում է ստացել: Նա նշել է, որ ինքը նույնպես երբեք չի մոռանա մեծ հայ ժողովրդին: