Իրանում հարսանիքի ժամանակ հրաձգությունը չորս մարդու կյանք Է խլել


12:40 , 6 դեկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Չորս մարդ Է զոհվել, եւս 16 հոգի` տուժել Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:

«Այդ պատահարի հետեւանքով, ցավոք, զոհվել Է չորս մարդ, 16 հոգի տուժել են»,- գործակալությունը մեջբերել Է նահանգի իրավակարգի ուժերի ղեկավար Մանուչեհր ԱմանԷլահիի խոսքը: Գործակալության տվյալներով՝ Չաման ոչ մեծ քաղաքում դեկտեմբերի 5-ի երեկոյան հրաձգությունն սկսել Էր հարսանիքի հյուրերից մեկը, որը հանել Էր «Կալաշնիկով» ինքնաձիգն ու կրակ բացել այլ հյուրերի հետ տեղի ունեցած վեճից հետո: Հրաձգությունից հետո 20 մարդու տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տուժածներից չորսն ավելի ուշ մահացել են: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հրաձիգին ու եւս երեք մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: