«Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել». Արծրուն Հովհաննիսյան


12:40 , 6 դեկտեմբեր, 2018

Երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 
Նա տեղեկացրեց, որ նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել: 

«Զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք՝ բացի մեկից: Ներկայումս տարվում են որոնողական աշխատանքներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: