Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 33 հարց է, որից 3-ը՝ գաղտնի


11:10 , 6 դեկտեմբեր, 2018
Մեկնարկել է կառավարության հերթական նիստ. օրակարգում 33 հարց է, որից 17-ը չզեկուցվող է, 3-ը՝ գաղտնի: Նիստը վարում է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը մեկնել է ՌԴ՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Կառավարության օրակարգում է ՀՀ ՊՆ և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն ռազմատեխնիկական նշանակության ապրանքների 2018 թ․-ին մատակարարումների դիմաց պարտավորությունների ամբողջական կատարման վերաբերյալ որոշման նախագիծը, պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ․-ի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշման նախագիծը, Բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը: