«Հրապարակ». Արդյոք վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ է Արարատ Միրզոյանի այցը իտալա-հայկական կիսակառույց գործարանի տարածք


10:20 , 6 դեկտեմբեր, 2018

 «Կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդի մեջ է: Միակ «աշխատողն» առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, որը նույնպես ռեյտինգայինով առաջադրված թեկնածու է՝ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում, բայց արձակուրդ չի վերցրել: 

Նախորդ օրը նա Մալաթիայի և շաքարի «արքա» Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ այցելել է իտալա-հայկական կիսակառույց գործարանի տարածք՝ տեքստիլ գործարանի կա­ռուցման ընթացքը դիտելու, «շինհրապարակում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին»,- տե­ղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը: 

Գործարանի համասեփականատերն Աստղիկ Ալեքսանյանն է: Երեկ ողջ օրը մենք չկարողա­ցանք կապվել «Իմ քայլը» դաշինքի խոսնակ Վա­հան Կոստանյանի հետ՝ ճշտելու, թե դա արդյոք վարչական ռեսուրսի չարաշահում չէ, մանավանդ, որ մամուլը համառորեն գրում է, որ Սամվել Ալեքսանյանն այս ընտրություններում աջակցում է «Իմ քայլին» և մասնավորապես՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: 

Մեր զանգերին Արարատ Միրզոյանի գրասենյակից, օգնականներից և խորհրդականներից որևէ մեկը չպատասխանեց»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: