«Ժողովուրդ». ՀՀԿ-ի ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների և ոչ յուրայինների. նրա «սիրելիների ակումբը» արտոնյալ կարգավիճակում է
09:15 , 6 դեկտեմբեր, 2018
«ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավորելու փաստը կուսակցության շատ անդամներ այնքան էլ միանշանակ չեն ընդունել:
Եվ ահա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այդ հակակրանքը գնալով խորանում է. ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների և ոչ յուրայինների: Եվ Սարգսյանի «սիրելիների ակումբը» գործում է արտոնյալ կարգավիճակում: Միաժամանակ Վիգեն Սարգսյանը սկսել է միանձնյա որոշումներ կայացնել, թե ով ինչ անի, և հատկապես ով ոչինչ չանի, հրապարակային դաշտում ով երևա, ով չերևա:
Ու պատահական չէ, որ ՀՀԿ քարոզարշավը տանում են կուսակցության առաջին չորս համարներում ընդգրկված անձինք, իսկ մյուսները մղվել են երրորդական պլան:
Միաժամանակ, ըստ մեր աղբյուրների, Վիգեն Սարգսյանը, հակառակ իր ջանքերին, չի կարողանում ղեկավարել բոլորին, նրան դեռևս ենթարկվում են ցուցակի առաջին 10-15 համարները, իսկ մյուսները՝ ոչ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: