Bloomberg-ը նշել է 2019թ.-ի ամենամեծ ռիսկերը


05:30 , 6 դեկտեմբեր, 2018

Bloomberg գործակալությունը հայտնել է 2019թ.-ին տնտեսության համար քաղաքական ամենամեծ ռիսկերը:

Ըստ վերլուծաբանների, հիմնական խնդիրներից մեկը ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմն է: Նշվում է, որ այս հարցում դեմոկրատներն ու հանրապետականները համակարծիք են և գտնում են, որ Պեկինը մարտահրավեր է նետում: Նույնիսկ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի ձեռք բերած պայմանավորվածությունները կատարվեն, առևտրային հակամարտությունը կնմանվի սառը պատերազմի վաղ շրջանին:

Ռիսկերի թվում են նաև Մեծ Բրիտանիայի Եվրոպական միությունից դուրս գալու գործընթացը և դրա հետ կապված երկրի վարչապետի կամ կառավարության հնարավոր փոփոխությունը: Բացի այդ, փորձագետները ճգնաժամի հավանական աղբյուր են համարում Իտալիայի «պոպուլիստական» կառավարության և ԵՄ-ի միջև առկա հակամարտությունը:

Ռիսկի մեկ այլ գործոն է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների մեծամասնություն կազմելը: Գործակալությունը նշում է, որ նրանք կարող են հետաքննություն նախաձեռնել Թրամփի և նրա ընտանիքի նկատմամբ՝ արգելափակելով նրա հարկային և բյուջետային նախաձեռնությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը վատթարացել է Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումները: