Օրիգինալ ՕԵԿ-ը երբևէ ՀՀԿ-ին սենց նայած կա՞ր, ոնց նորաստեղծ ՕԵԿ-ի հայտ ներկայացրածը


05:44 , 6 դեկտեմբեր, 2018

Ես քո կլասիկ ցավը տանեմ։

Նիկոլը ստեղ ցույց ա տալիս «ՀՀԿ-ին ձայն աղերսելիս», բայց դուք մի հատ նայեք մեր կլասիկ պատգամավորի դեմքին էլի: Հալալ ա Էդմոնին, հլը հայացքի հոգատարությունը, հլը սերն ու ակնածանքը զգացեք՝ էս մեր «միամիտ լոռեցու» աչքերում ամփոփված: Բա Արթուր Բաղդասարյանը կյանքում Սերժին սենց նայած կա՞, հը՞։ Դե պատասխանեք, օրիգինալ ՕԵԿ-ը երբևէ ՀՀԿ-ին սենց նայած կա՞ր, ոնց նորաստեղծ ՕԵԿ-ի հայտ ներկայացրածը: Բա ասում էիք՝ սեր ու համերաշխություն չկա։ Էս նկարի իրական դեպքերը չտեսած մարդն իրա ողջ ունեցվածքը խաղադրույք կաներ, որ հաջորդ ակնթարթում Էդմոնս գրկում ու հանգստացնում ա շեֆին: Այ տենց, Արթուր Բաղդասարյան, դե գնա ու նախանձից մեռի: 
Ես քո կլասիկ ցավը տանեմ։