Պաշտոնական հանդիպում Զաքիր Հասանովի հետ՝ ԱՄՆ ՊՆ փոխնախարարի խորհրդականի մակարդակով


03:43 , 6 դեկտեմբեր, 2018

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանում գտնվող՝ ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի խորհրդական Լաուրա Կուպերի գլխավորած պատվիրակության հետ։

Փոխնախարարի խորհրդականի հետ հանդիպման ժամանակ նախարար Հասանովը հայտարարել է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են ռազմական, ռազմա-տեխնիկական և ռազմա-կրթական ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ:

Զաքիր Հասանովը նաև փոխնախարարի խորհրդականին տեղեկացրել է, որ որոշվել է ավելացնել ադրբեջանցի սպաների թիվը, որոնք ուսում են ստանում ԱՄՆ-ի առաջատար ռազմական ուսումնական հաստատություններում:

Առավել հետաքրքիր է, որ ՊՆ փոխնախարարի խորհրդականն ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Ադրբեջանի դերը ահաբեկչության դեմ պայքարի գործում։ Պետությունը, որը առաջիններից է, որ օգնում է ահաբեկիչներին թե՛ գումարով, թե՛ քանակով, համարվում է ահաբեկչության դեմ պայքարող։

Տեսնես փոխնախարարի խորհրդականը չի՞ փորձել ճշտումներ իրականացնել, թե ինչու Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ Ինտերպոլին չի տրամադրում այն ահաբեկիչներին, ովքեր փախչում են Ադրբեջան՝ պատասխանատվությունից խուսափելու համար։