Panorama.am-ը գրում է.
Սիմֆերոպոլի օդանավակայանի ղեկավարությունն առաջարկել է շենքում տեղադրել հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու բնօրինակ կտավներից։ ՏԱՍՍ-ը, հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը, գրում է, որ նախաձեռնությունը պետք է համաձայնեցվի Թեոդոսիայում Այվազովսկու անվան պատկերասրահի և մշակույթի նախարարության հետ։
Հիշեցնենք, որ «Ռուսաստանի մեծ անուններ» նախագծի արդյունքներով, Սիմֆերոպոլի օդանավակայանը կրելու է Այվազովսկու անունը։ Այս տարբերակի օգտին կողմ էին եղել ազգային քվեարկության մասնակիցների մեծ մասը։
«Օդանավակայանը կառուցված է ալիքի տեսքով։ Այդ հայեցակարգն արտացոլում է արվեստագետի ստեղծագործությունները։ Հնարավոր է, որ դա իր արտացոլումը գտնի ինտերակտիվ ցուցահանդեսներում, հուշանվերներում։ Կամ հնարավոր է օդանավակայանում հայտնվի նկարչի աշխատանքներից մեկը, եթե նկարչի անվան պատկերասրահը և մշակույթի նախարարությունը ընդունեն նման որոշում»,- ասել է օդանավակայանի գործադիր տնօրենը։
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ