Մյունխենում տեղադրել են 2,3 միլիոն եվրո արժողությամբ ոսկե տոնածառ (Photo)


07:10 , 6 դեկտեմբեր, 2018

Թանկարժեք մետաղների առևտրով զբաղվող գերմանական Pro Aurum կազմակերպությունը Մյունխենում տեղադրել է Եվրոպայի ամենաթանկարժեք տոնածառը։ 63 կգ կշռով և 2019 ոսկե մանրադրամներով զարդարված տոնածառի արժեքը կազմում է 2,3 միլիոն եվրո։