Մեքսիկայի նորընտիր նախագահը վաճառքի է հանել իր նախորդի շքեղ ինքնաթիռները (Photo)


05:13 , 6 դեկտեմբեր, 2018

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Օբրադորը վաճառքի է հանել իր նախորդի ինքնաթիռները, որոնք նա անվանել է ավելորդ շքեղություն։ Նա ցանկանում է ազատվել կոռումպացված քաղաքական գործիչների բարիքներից, որոնց մեջ մտնում են 218 միլիոն դոլար արժողությամբ նախագահական Boeing 787-8 Dreamliner-ը, 60 կառավարական ինքնաթիռներ և 70 ուղղաթիռներ։