Գեր կինը փորով խեղդամահ է արել սիրելիին


23:00 , 5 դեկտեմբեր, 2018

Ամերիկուհի Ուինդի Թոմասն իրեն մեղավոր է ճանաչել սիրելիին փորով խեղդելու մեջ, հաղորդում է GoErie.com-ը:

Դատական լսումները տեղի են ունեցել Փենսիլվանիա նահանգի Էրի վարչական շրջանի դատարանում: 133 կգ քաշով 44-ամյա Թոմասը վիճել է Քինո Բաթլերի հետ, որի հետ համատեղ կենցաղ էր վարում: Կինը ծեծել է տղամարդուն սեղանի ոտքով, ձեռքը կտրել ծալովի դանակով, այնուհետև պառկել է 57 կգ քաշով Բաթլերի վրա՝ փորով ծածկելով նրա դեմքը: Վերջինս, չկարողանալով դուրս պրծնել նրա տակից, խեղդամահ է եղել:

Փաստաբան Թոմաս Մարկ Դել Դուքան պնդում է, որ իր պաշտպանյալը կանխամտածված սպանություն չի գործել: Նրա խոսքերով, Թոմասը չարաշահել է ալկոհոլը և անգիտակից վիճակում ընկել Բաթլերի վրա: Արթնանալով և տեսնելով կատարվածը կինն անմիջապես ոստիկանություն է կանչել: Սակայն դատավորը չի ընդունել այս տարբերակը՝ նշելով, որ տղամարդու գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերել, ինչը վկայում է Թոմասի նրան վնասելու ցանկության մասին:

Դատավորը Թոմասին մեղադրել է երրորդ աստիճանի սպանության մեջ, որի դեպքում նրան սպառնում է 18-36 տարվա ազատազրկում: