Ռիչարդ Ֆեյնմանի ոսկե նոբելյան շքանշանը 975 հազար դոլարով վաճառվել է աճուրդում


20:20 , 5 դեկտեմբեր, 2018

Ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի (1918-1988)  նոբելյան ոսկե շքանշանը Նյու Յորքում Sotheby՚s աճուրդում վաճառվել է 975 հազար դոլարով: Այս մասին  հայտնել է աճուրդների տան ներկայացուցիչ Հալլի Ֆրիրը:

«Այս տարի նշվում է Ռիչարդ Ֆեյնմանի ծննդյան հարյուր ամյակը, և 1965-ին ֆիզիկայի բնագավառում նրա ստացած նոբելյան դափնեկրի շքանշանը վաճառվել է 975 հազար դոլարով»,- ասել է նա:

Ռիչարդ Ֆեյնմանը քվանտային էլեկտրադինամիկայի ստեղծողներից է: Նա մասնակցել է Լոս Ալամոսի լաբորատորիայում ամերիկյան ատոմային ռումբի ստեղծմանը, զբաղվել է քվանտային մեխանիկայով և դաշտի քվանտային տեսությամբ: