Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու էին իրեն հրավիրել ոստիկանություն


16:27 , 5 դեկտեմբեր, 2018

Սիրե՛լի ընկերներ,

Շնորհակալ եմ բառիս բուն իմաստով հազարավոր շնորհավորանքների համար: Ես դեռ շարունակում եմ անհատապես պատասխանել բոլորի նամակներին ու զանգերին: Անկեղծորեն զգացված եմ ընկերներիս, մտերիմներիս ու բազմաթիվ անծանոթ մարդկանց բարեմաղթանքներից ու ջերմ խոսքերից: Ես ձեր շնորհիվ ինձ հաղթանակած եմ զգում:

ՀԳ. Ոստիկանություն էի հրավիրվել ինձ ուղղված սպառնալիքի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու: Ամեն ինչ նորմալ է: Քաղաքական ընթացքը շարունակվում է: