Նախընտրական քարոզչության ընթացքում գործող ուժի կողմից մարդկանց ԱԱԾ բերելը սովետական ՊԱԿ-ի մեթոդիկա է


13:50 , 5 դեկտեմբեր, 2018

Եթե Շահնազարյան Դավիթը գործող իշխանությանը մեղադրում ա Արցախը հանձնելու դավադրության մեջ, ու նրան ԱԱԾ են հրավիրում, ուրեմն` Սերժ Սարգսյանին Արցախը հանձնելու մեջ մեղադրած բոլոր նախկին ընդդիմադիրները Շահնազարյանի հանցակիցներն են։ Ու չգաք պատիս տակ լոլոներ գրելու։ Նախընտրական քարոզչության ընթացքում գործող ուժի կողմից մարդկանց ԱԱԾ բերելը ոչ այլ ինչ է, քան սովետական ՊԱԿ-ի մեթոդիկա` անկախ նրանից` էդ իշխանությունները սիրելի ու վստահելի են ձեր կողմից, թե ոչ։