Ինչ կարգի պիտի անելիք ու ասելիք չունենաս, որ զինանոցիդ վերջին «զենքը» մնա նախկին ԱԱԾ պետին ԱԱԾ «հրավիրելը»


13:20 , 5 դեկտեմբեր, 2018

Ասենք, ի՞նչ կարգի պիտի անելիք ու ասելիք չունենաս, որ զինանոցիդ վերջին «զենքը» մնա նախկին ԱԱԾ պետին քաղաքական հայտարարությունների համար ԱԱԾ «հրավիրելը»: Լուրջ էլի, կոնկրետ խնդալու ա, շատ խնդալու ա, ու ձեզ ի՞նչ ա թվում՝ Շահնազարյանն, էդ հրավերի թերթիկը ձեռքը, պետք ա ներկայանա ԱԱԾ ու լուրջ դեմքով ցուցմունք տա՞ չհարուցված քրեական գործի պայմաններում: Էս էն դեպքն ա, որ կապիկի ձեռքը նռնակ են տալիս: 

Էս մեր «վարչապետ հայոց»-ին բացատրեք, որ ԱԱԾ-ն նախագահի նստավայրը չէ, որ հանես, նվիրես կնգադ, գոնե էդ կառույցը մի անլրջացրու, այ «Իջևան մոլորակից եկած փրկիչ» ջան: 

ՀԳ. Շահնազարյանի՝ երեկվա երկու հրապարակային միջոցառումների մասին կգրեմ առանձին, բայց մինչ այդ դուք վայելեք էս պահը ու քշեք ԱԱԾ-ի տված «ուծեշկեն»: