Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով


12:00 , 5 դեկտեմբեր, 2018

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարի  մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,59 դոլարով՝ մինչև 61,31 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0,03  դոլարով և կազմում  53.25 դոլար մեկ բարելի դիմաց: