35-ամյա մասնագետը գլխավորել է Բիլբաոյի Աթլետիկը


11:20 , 5 դեկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Աթլետիկը» հայտարարել է Արից Սոլաբառիետայի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին:

35-ամյա մասնագետի հետ կնքված պայմանագրի ժամկետը չի նշվում:

Ավելի վաղ Սոլաբառիետան գլխավորում էր «Բասկոնիան»՝ «Աթլետիկի» դուստր թիմը, որը հանդես էր գալիս 4-րդ դիվիզիոնում:

Ակումբի համակարգում նա աշխատում է 2015 թվականից:

Սոլաբառիետան «Աթլետիկի» ղեկին փոխարինել է Գաիսկա Գարտանոյին, որը նախօրեին հեռացված գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյի ժամանակավոր փոխարինողն էր:

Լա Լիգայի 14 տուրերից հետո բասկյան ակումբը 18-րդ հորիզոնականում է: