«Ժողովուրդ, դուք փողոցում պետության ղեկավարին եք տեսնում, լուրջ, ձեր միակ խնդիրը իրա հետ սելֆի ունենա՞լն ա»․ Աշոտ Ասատրյան


12:04 , 5 դեկտեմբեր, 2018

Ես չեմ կարողանալու նայել Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները մինչև այն պահը, երբ մարդիկ հասկանան, որ, սելֆի անելուց բացի, կարելի ա նաև վարչապետի պաշտոնակատարի հետ լուրջ հարցեր քննարկել, խորհուրդներ տալ, պահանջ ներկայացնել, որևէ թեմայի մասին իրազեկել և այլն։

Ժողովուրդ, դուք փողոցում պետության ղեկավարին եք տեսնում, լուրջ, ձեր միակ խնդիրն իրա հետ սելֆի ունենա՞լն ա։ Անկե՞ղծ, դուք այլ խնդիրներ չունե՞ք, որոնք պետք է լուծում ստանան։

Ասեմ՝ իմանաք, որ ցանկացած խնդիր լուծվում է բացառապես ձեր բարձրաձայնելու արդյունքում։ Դա իմ սեփական փորձից եմ ասում։ Չի եղել մի դեպք կամ մի իրավիճակ, որը լուծում չստանա, այն դեպքում, երբ ես անձամբ բարձաձայնեմ ու հետևեմ դրա լուծմանը։

Գիտենք, որ Փաշինյանին շատ եք սիրում, ինքն էլ դրա մասին շատ լավ գիտի, դրա համար նախքան հետը սելֆի անելը փորձեք որևէ լուրջ հարցի մասին խոսել հետը, թեկուզ երկու բառով։ Հավատացեք, Նիկոլ Փաշինյանին դա ավելի հաճելի կլինի։