«Հրապարակ». Տիգրան Ուրիխանյանն ընտրություններից հետո բացել է տա­լու տարածքի բոլոր ընտրատեղամասերը, և եթե խախտում լինի, քրգործեր կհարուցի


09:30 , 5 դեկտեմբեր, 2018
«Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Բարգա­վաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը երեկ Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտա­րարել է, որ ընտրություններից հետո բացել է տա­լու տարածքի բոլոր ընտրատեղամասերը՝ վերա­հաշվարկի համար: 

Իր բոլոր վստահվածներին ցուցում է տրված հանգիստ հետևելու հատկապես ռեյտինգային թեկնածուների քվեաթերթիկների հաշվարկին, անաղմուկ ֆիքսել տվյալները, իսկ հետո, երբ կբացվեն տեղամասերը, ու կպարզվի, որ մեկ թեկնածուի թերթիկը դրվել է մյուսի թերթիկների մեջ, կհարուցվեն քրեական գործեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: