Շոտլանդացի գիտնականները նռան հատիկների մեջ նոր «դեղամիջոց» են հայտնաբերել


10:19 , 5 դեկտեմբեր, 2018

Շոտլանդացի գիտնականները պարզել են, որ 2 շաբաթ շարունակ նռան հատիկներ ուտելով կուժեղանա հիշողությունը, և մազերը կսկսեն ավել արագ աճեն։

Նրանք մի փորձ են կատարել, որին մասնակցել են 76 կամավորներ: Վերջիններիս տարիքը տատանվել է 25-62-ի միջակայքում:

Նախապես ստուգել են նրանց հիշողության մակարդակը և մազերը, ապա սկսել փորձը, որը տևել է 2 շաբաթ, ու այդ ընթացքում մասնակիցներն ամեն օր նռան հատիկներ են կերել։

15-րդ օրը կամավորների հիշողությունը 22 տոկոսով լավացել է, իսկ մազերը 18 տոկոսով ավելի արագ են աճել։