«Հրապարակ». Մաշտոցի 47 հասցեի շենքը, հավանաբար, պատրաստվում են տրամադրել Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ որպես առաջին տիկնոջ նստավայր
09:00 , 5 դեկտեմբեր, 2018
«Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե Մաշտոցի 47 հասցեի շենքը պատրաստվում են տրամադրել Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որպես առաջին տիկնոջ նստավայր:
Մինչ մենք մտածում էինք՝ ինչպես և ումից ճշտել այդ տեղեկությունը, երեկ այդ մասին գրեց «168.ժամ»-ը:
Հիշեցնենք, որ Մաշտոցի 47-ում առայժմ տեղակայված է ՀՀ նախագահի նստավայրը: Նախագահականի աշխատակցից հետաքրքրվեցինք՝ երբ են պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26: Ասաց՝ երբ օրենքը կստորագրվի նախագահի կողմից, այն ուժի մեջ կմտնի, այն ժամանակ կխոսենք այդ մասին:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի ընտրվելուց առաջ այս շենքը, որը նախկինում կառավարության ընդունելությունների տունն էր, վերանորոգվել, վերապրոֆիլավորվել էր ՀՀ նախագահական նստավայրի, սակայն որպես նախագահի նստավայր աշխատասենյակների քանակի և շենքի օպտիմալության առումով հարմար չէր: Հիմա, ըստ էության, «ռակիրովկա» է տեղի ունենալու՝ Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի «մեկ սենյականոցից» տեղափոխվելու է Մաշտոցի 47, չնայած պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: