ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին ՀՀ մասնակցությունը


06:30 , 5 դեկտեմբեր, 2018
Tert.am-ը գրում է
Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ:
Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը կարևորեց Հայաստանի ներդրումը խաղաղության պահպանման միջազգային ջանքերում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ