Louis Vuitton-ը տոնածառի փոխարեն կակտուս է զարդարել


07:48 , 5 դեկտեմբեր, 2018

Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը ներկայացրել է Holiday Inn Louis Vuitton ցուցափեղկերի սուրբծննդյան դեկորները։

Եղևնու փոխարեն նորաձևության տան դիզայներները զարդարել են աշխարհի տարբեր անկյուններից բերված ծառեր՝ Հարավային Ամերիկայի «Ջոշուա», ճապոնական բոնսայ ծառերը, մեքսիկական տարբեր կակտուսներ և միջերկրածովյան արմավենիներ:

Ծառերը զարդարող դեկորացիաները հիշեցնում են Louis Vuitton ապրանքանիշի իրերը՝ Twist պայուսակը, Archlight սպորտային կոշիկները կամ բրենդի հայտնի ճամպրուկները: