Թրամփը նշել է, թե ԱՄՆ-ը տարեկան 250 մլրդ դոլար «որտեղ է կորցնում»


01:45 , 5 դեկտեմբեր, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում համեմատել է Միացյալ Նահանգների ապօրինի միգրացիայից կրած կորուստները սահմանային անվտանգության ծախսերի հետ:

«Կարո՞ղ է որևէ մեկը դեմոկրատներին բացատրել, որ մեր երկիրը 250 միլիարդ դոլար է ծախսում անօրինական միգրացիայի վրա, չհաշված թմրանյութերի թրաֆիքինգը: Սահմանային անվտանգությունը, ներառյալ պատը, արժե 25 մլրդ դոլար»,- գրել է Թրամփը:

Նա նաև ընդգծել է, որ սահմանային անվտանգությունը «երկու ամսվա ընթացքում կփակի իր ծախսերը»: