Ամերիկացի բլոգերը Google Earth-ի միջոցով նոր քաղաք է հայտնաբերել


04:11 , 5 դեկտեմբեր, 2018

Google Earth-ը շատ օգտակար ծառայություն է։ Նրա օգնությամբ կարելի է գտնել ամեն ինչ և անգամ հին քաղաք։

MrMBB333 անվանումով յութուբյան բլոգերը Google Earth արբանյակային ծրագրի շնորհիվ հայտնաբերել է խորտակված քաղաք, որը գտնվում է Լոս Անջելեսի հարևանությամբ։ Ապացույցներով տեսանյութը նա տեղադրել է իր էջում։

Հետաքրքրասեր ամերիկացին ուշադրություն է դարձրել խորացումների ճիշտ գծագրության վրա։ Այդ բնակավայրի երկարությունը կազմում է 1.6 կմ, իսկ լայնությունը՝ կես կմ-ից քիչ։
Բլոգերը նշում է, որ քաղաքը կառուցված է եվրոպական ոճով։  Շրջապատի բարձր պատերը և նրա երկրաչափական կառուցվածքը, ըստ նրա, շինություններ են։

Հայտնաբերված քաղաքը գտնվում է 30 մետր խորության տակ, իսկ ափից նրա հեռավորությունը կազմում է 2.5 կմ։