«Ես լսեցի ֆրանսիացիների բողոքի ձայնը». Ֆրանսիայի վարչապետը 6 ամսով հետաձգել է վառելիքի թանկացումը


19:30 , 4 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի կառավարությունը վեց ամսով հետաձգում է վառելիքի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը, հայտնում է tass.ru-ն:

«Ոչ մի հարկ չունի հասարակության միասնականության արժեքը: Ես ականջալուր եղա ֆրանսիացիների ցասմանը»,- հայտարարել է վարչապետը:

Հայտնի է, որ դա արվել է «դեղին անթև բաճկոնների»` նոյեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաներին, փողոցային անկարգություններին վերջ տալու նպատակով: Ֆրանսիայի իշխանություններն այլընտրանք չունեին, քանի որ բողոքի ակցիաներն արդեն արմատական բնույթ են ստացել:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ