Հեշտոցային վարակի պատճառները, ախտանիշները և բուժումը, որոնք ամեն աղջիկ պետք է իմանա


20:45 , 4 դեկտեմբեր, 2018

Սեռական օրգանները հսկայական թվով բակտերիաներ ունեն և ոչ մեծ քանակությամբ խմորիչ մանրէներ, ինչը առողջության ցուցանիշ է:

Հեշտոցային բակտերիաները խմորիչները վերահսկողության տակ են պահում: Խմորիչ մանրէների ավելորդ աճը կարող է հեշտոցային վարակներ առաջացնել: Այդ վարակները բավական տարածված են և կարող են բուժվել սկզբնական փուլում: Վարակները հեշտոցում քորի և գրգռվածության պատճառ են: Ներկայացնենք հեշտոցային վարակի պատճառները, ախտանիշները, կանխարգելումը և բուժումը:

Ի՞նչն է հեշտոցային վարակ առաջացնում

Image result

Օրգանիզմում, որում խմորիչներ քիչ քանակությամբ կան, դրանց թվի ավելացման դեպքում հեշտոցը դառնում է վարակված:

Ահա խմորիչ բակտերիների թվի ավելացման հիմնական պատճառները՝

1. Հակաբիոտիկների օգտագործում,

2. Հակաբեղմնավորիչների մեծ չափաբաժնի օգտագործում,

3. Եթե տառապում եք դիաբետով, և արյան մեջ շաքարի մակարդակը չափազանց բարձր է,

4. Ձեր իմունային համակարգը վնասված է,

5. Եթե ավելորդ քաշ ունեք, հեշտոցային վարակով տառապելու հնարավորությունը մեծ է:

Հեշտոցային խմորիչի վարակի ախտանիշները

Image result

Ինչպե՞ս իմանալ, որ տառապում եք հեշտոցային վարակով: Եթե նկատեք այս ախտանիշները, ըստ աենայնի, վարակված եք: Հեշտոցային վարակով հիվանդանալն առավել հնարավոր է դաշտանային ցիկլից առաջ մեկ շաբաթվա ընթացքում:

1. Զգում եք ուժեղ քոր և գրգռվածություն հեշտոցում:

2. Հեղուկները, որոնք հեշտոցն օգտագործում է վարակների կանխարգելման համար, դառնում են խիտ, անհոտ և մածուցիկ:

3. Հեշտոցի շրջակա մաշկը կարմրում է:

4. Հետոցը ցավի միտում ունի միզելու ժամանակ:

5. Ցավ եք զգում սեռական ակտի ժամանակ:

Հեշտոցային վարակի ռիսկը մեծացնող այլ պատճառներ

Image result

Պետք է նշել, որ հեշտոցային վարակները չեն փոխանցվում սեռական ճանապարհով: Կան հիվանդության ռիսկը մեծացնող շատ պատճառներ՝

1. Մեծ քանակությամբ հակաբիոտիկների օգտագործումը սպանում է լավ բակտերիաները, ինչի հետևանքով՝ խմորիչ բակտերիաների աճը հեշտոցում վնասում է դրան:

2. Կիպ նեքնազգեստ կրելը, որը չի ներծծում ջերմությունն ու խոնավությունը, ևս կարող է վարակ առաջացնել:

3. Սփրեյների, օծանելիքների օգտագործումը հեշտոցի հատվածում:

4. Հեշտոցը քացախաջրով լվալը ևս կարող է մեծացնել վարակի ռիսկը:

Հեշտոցային վարակի կանխումը

1. Առողջ և հավասարակշռված դիետա պահեք՝ պրոտիններով և սննդանյութերով հարուստ:

2. Վերահսկեք շաքարի մակարդակն արյան մեջ․ դա կնվազեցնի հեշտոցային վարակի հավանականությունը:

3. Խուսափեք հակաբիոտիկների անտեղի օգտագործումից:

4. Սեռական օրգանների լավ հիգիենա պահպանեք՝ վարակները կանխելու համար:

Ինչպես հեշտոցը մաքուր պահել

1. Լվալիս փափուկ և անհոտ օճառ և ջուր օգտագործեք: Այդ հատվածը լավ լվացեք:

2. Եթե զուգարանի թուղթ եք օգտագործում, սրբեք դիմացից դեպի հետ՝ խմորիչ բակտերիաները հետանցքից հեշտոց չբերելու համար:

3. Որակյալ բամբակյա ներքնազգեստ ընտրեք, որը չի պահում ջեմությունը և խոնավությունը, հեշտոցը չոր է պահում:

4. Խուսափեք կիպ ջինսեր և ներքնազգեստ կրելուց, որոնք օրգանիզմի խոնավության և ջերմության ավելացման միտում ունեն:

5. Լողազգեստը փոխեք լողավազանից դուրս գալու պահին: Թաց լողազգեստը սեռական օրգանները պահում է տաքության և խոնավության մեջ:

6. Նույն հիգիենիկ միջադիրները երկար ժամանակ մի օգտագործեք, հաճախ փոխեք տամպոններն ու միջադիրները:

7. Խուսափեք հեշտոցի համար դեզոդորանտների, փոշիների և սփրեյների օգտագործումից. դրանք փոխում են հեշտոցի բակտերիաների դրական հավասարակշռությունը:

Ինչպես բուժել հեշտոցային վարակները

Եթե ոչ ավանդական բժշկության կողմնակից եք, ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին՝

1. Հիգիենիկ միջադիրներ օգտագործեք տամպոնների փոխարեն:

2. Հեշտոցը ջրով լվացեք՝ օճառ չօգտագործելով:

3. Եթե սեռական ակտի ժամանակ ցավ եք զգում, խուսափեք դրանից:

4. Եթե ձեր հեշտոցն այտուցված է, դրա վրա սառը, խոնավ կտոր դրեք կամ տաք լոգանք ընդունեք: Եթե քոր եք զգում, հեշտոցը ձեռքերով մի քորեք:

Եթե այս բուժումները չեն օգնում, խորհուրդ է տրվում բժշկի դիմել: Խորհուրդ է տրվում հեշտոցային վարակի ինքնաբուժությամբ չզբաղվել, եթե հղի եք, եթե սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն ունեք, եթե կրկնվող հիվանդություն ունեք, եթե վստահ չեք, որ դրանք հեշտոցային վարակի նշաններ են:

Առողջ եղեք։