Գիտնականները քնի տևողությունը քննությունները բարեհաջող հանձնելու գրավական են համարել


22:00 , 4 դեկտեմբեր, 2018

Բեյլորի համալսարանի հոգեբանները պարզել են որքանով է օգտակար քունը՝ քննություններին նախապատրաստվելու ընթացքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Teaching of Psychology» և «Journal of Interior Design» ամսագրերում:

Աշխատանքի հիմքում եղել է այն կարծրատիպը, որ քննություններին նախապատրաստվելիս կարելի է զոհաբերել քունը՝ ավելի լավ պատրաստվելու համար:

Փորձում ներգրավվել են երկու ուղղությունների՝ հոգեբանություն և դիզայն ուսումնասիրող ուսանողներ: Նրանք պետք է քննություններից մեկ շաբաթ առաջ օրական 8 ժամ քնեին:

Հետազոտության արդյունքների համաձայն, երկու խմբերի մասնակիցներն էլ ավելի շատ միավորներ են վաստակել, քան նրանք, ովքեր անտեսել էին քնի նշանակությունը: