Ստամբուլում անջատված է 3G ցանցը, Թաքսիմում և շրջակայքում խլացվում է բջջային հեռախոսակապը


11:45 , 2 հունիս, 2013

Հաղորդագրություններ են ստացվում, որ Ստամբուլում անջատված է 3G ցանցը, ինչը ազդել է սոցիալական մեդիայի վրա, Թաքսիմում և շրջակայքում խլացվում է բջջային հեռախոսակապը: Ցուցարարներին օգնում են մոտակայքում գտնվող խանութների և հյուրանոցների աշխատակիցները, ինչպես նաև մոտակայքում գտնվող շենքերի բնակիչները, որոնք տրամադրում են իրենց պատկանող WiFi կապը: