Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց կործանված ՍՈւ-25-ի զոհված օդաչուների ընտանիքներին ու ծառայակիցներին


15:20 , 4 դեկտեմբեր, 2018

Արմավիրում նախընտրական հավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց այսօր կործանված ԶՈՒ ՍՈՒ-25 ինքնաթիռի զոհված օդաչուների հարազատներին, ծառայակից ընկերներին։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ առավոտիչ մտահոգիչ տեղեկություններ ուներ, որոնք, ցավոք, հաստատվեցին.

«Ես առաջարակում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր օդաչուների, մեր սպաների հիշատակը։ Այս դեպքը պետք է քննվի, պատճառները պարզվեն։ Ցավակցություններ եմ հայտնում մեր օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին ու ծառայակիցներին», – ասաց Նիկոլ Փաշինյանը։