Ճապոնիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն


17:00 , 4 դեկտեմբեր, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն:

Նրանք շնորհավորել են դեսպան Ջուն Յամադային, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ճապոնիայի ողջ ժողովրդին՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում: