Մակրոնի վարկանիշը ռեկորդային ցածր է


13:30 , 4 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեությունը հավանում են ֆրանսիացիների ընդամենը 23 տոկոսը, ինչը ռեկորդային մինիմում է. հայտնում է Газета.ру-ն` Ifop-ի հարցման արդյունքներին հղումով: 

Հարցումն իրականացվել է անցյալ շաբաթվա վերջում: Նախորդ ամսվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 6 տոկոսով:

Նշենք, որ նման ցուցանիշ գրանցվել է Փարիզում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին. մարդիկ բողոքում են բենզինի գների բարձրացման դեմ: