Վրաստանի նախագահի վարչակազմի ֆինանսավորումը կրճատվում է, իսկ պահուստային հիմնադրամը՝ լուծարվում


12:30 , 4 դեկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Վրաստանի նախագահի նոր վարչակազմի ֆինանսաորումը գրեթե 4 միլիոն լարիով կրճատվում է, իսկ նախագահի պահուսային հիմնադրամը լիովին լուծարվում է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

2019 թվականի պետական բյուջեի՝ խորհրդարանում ստացված վերջնական տարբերակի համաձայն՝ նախագահի վարչակազմի ֆինանսավորումը որոշված է 6 միլիոն լարիի չափով, մինչդեռ պետբյուջեի նախագծի առաջին տարբերակով ֆինանսավորումը չէր փոխվել եւ 2018 թվականի նման 2019 թվականի համար սահմանվել էր 9 800 000 լարիի չափով:

Ըստ որում, պետբյուջեի վերջնական տարբերակով, ենթադրաբար, լուծարվում է նախագահի պահուստային հիմնադրամը, քանի որ մինչ այժմ այնտեղ նշված է զրո լարի: