«Արդեն երրորդ օրն է, ինչ քաղաքաքան ուժերը համացանցում փորձում են կիրառել, այսպես կոչված, «կոնտեքստային» հակափիառը». Արման Աբովյան


12:08 , 4 դեկտեմբեր, 2018

Դե ինչ, կամաց-կամաց սկսվեց նախընտրական կոշտ պայքարի ժամանակաշրջանը։ Արդեն երրորդ օրն է, ինչ քաղաքաքան ուժերը համացանցային սոցիալական տիրույթում փորձում են կիրառել, այսպես կոչված, «կոնտեքստային» հակափիառը։ Այդ մեթոդի իմաստը հետևյալն է՝ քաղաքական գործիչների ելույթներից կտրվում է մի հատված, որտեղ, օրինակ, կա բառախաղային վրիպակ, և ներկայացնում են որպես նեգատիվ կամ ոչ լիարժեք ընկալման օրինակ։

Խնդիրն այն է, որ մարդիկ, ովքեր հրճվանքով և մեծ ուրախությամբ տարածում են այդպիսի «վբրոսները» պարզապես դառնում են համացանցային էժանագին գործիք։ Մի դարձեք գործիք, թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն... Ամեն ձեր պերեպոստն ուղղակի հարստացնում է քաղտեխնոլոգներին։) Եղեք ավելի խելացի։