«Ժողովուրդ». «Սասնա Ծռերը» ներկայացնող Վարուժան Ավետիսյանը փորձում է իր համակիրների հետ գործել Գեղարքունիքի մարզպետի դեմ
10:30 , 4 դեկտեմբեր, 2018
«Որքան մոտենում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան կրքերն ավելի են թեժանում և ուժերի ներկայացուցիչները փորձում են իրարից ձայներ խլել: Այդպես է նաև Գեղարքունիքի մարզում, որտեղ «Սասնա Ծռեր» կուսակցությունից առաջադրված է նաև կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:
Լինելով Մարտունի քաղաքից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փորձում է իր համակիրների հետ գործել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, մարզպետ Գնել Սանոսյանի դեմ, և իրավիճակն իսկապես լարված է, նույնիսկ պատճառ են դառնում ներքին վեճերի: Ու սա այն դեպքում, երբ «Սասնա Ծռերի» շտաբի ղեկավար ժիրայր Սեֆիլյանը բազմիցս հայտարարել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողքին կանգնելու մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: