Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի ֆուտբոլիստին մահացած են գտել


07:30 , 4 դեկտեմբեր, 2018

Operativ.am-ը գրում է

Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինին, որն անհետացել էր նոյեմբերի 30-ին, մահացած են գտել, փոխանցում է lenta.ru-ն:
Տղայի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի հարավում:

Նշվում է, որ մարզիկի մայրը նրա անհետացման մասին նոյեմբերի 30-ին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն:

Նոյեմբերի 30-ին Լոմակինը գիշերել է «Լոկոմոտիվ»-ի բժշկական կենտրոնում: Հետագայում պարզվել է, որ նա ալկոհոլային խմիչք էր օգտագործել ընկերոջ հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։