Մարությանի թիմը միանգամից «խփում է» այն թեմաներին, որոնց մասին խոսակցությունները սկսում են թափ հավաքել


02:44 , 4 դեկտեմբեր, 2018

Մարությանի թիմը մի հատ ԿԱՐԳԻՆ աշխատելու ձև ա գտել: Չգիտեմ՝ հատուկ են անում, թե այդպես ա ստացվում, բայց այն թեմաները, որոնց մասին խոսակցությունները սկսում են թափ հավաքել, միանգամից «խփում են» այդ թեմային:

Օրինակ՝ հիմա ինչի՞ մասին են օր ու գիշեր խոսում: Նախընտրական պաստառներից ու դրանց անիմաստ փակցնելուց: Քաղաքապետը ո՛չ տարավ, ո՛չ բերեց, որոշում կայացրեց, որ թաղապետարանները սկսեն մաքրել պատերի պաստառները: Հա, չսպասեց՝ ընտրությունը ավարտվի, հաշվի չառավ, որ իր ընտրվելու ժամանակ էլ գրեթե նույնն էր կատարվում: Որոշեց մաքրել քաղաքն ու ամենաշատ խոսացվող թեման միանգամից փակեց:

Մյուս թեման ո՞րն էր: Իհարկե, իր պաշտոնավարման առաջին օրվանից Մարությանը գիտեր, որ բոլորը, ատամները սրած, սպասելու են Երևանի տոնածառին: Տարիներ շարունակ մարդկանց պահանջած ՆՈՐ ՏՈՆԱԾԱՌՆ արդեն իրականություն է:

Թվում ա՝ փոքր հարցեր են, բայց նման կերպ աշխատանքը հաճելի է: Այսօր ժողովուրդը պահանջում է մաքուր, առանց պոստեռների պատեր, պահանջում է նոր տոնածառ, վաղը ավելի կարևոր հարցեր կպահանջի, ու Մարությանի թիմը դրանք էլ պետքա լուծի: Սենց որ տեմպը պահեն, մեծ հավանականություն կա, որ կամաց-կամաց Երևանը փայլելու է: Բայց դրան նպաստողը բացառապես երևանցիները պետք ա լինեն, որպեսզի միշտ, ամեն օր պահանջեն, ստիպեն, բարձաձայնեն իրենց խնդիրների մասին: Հավատացեք, ոչ մեկ ձեր փոխարեն չի մտածելու ձեր մասին, դուք պետք ա ստիպեք, որ ձեր խնդիրները լուծում ստանան: