Ջորջ Բուշ-ավագի շունը հրաժեշտ է տալիս տիրոջը


20:40 , 3 դեկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Թվիթերում  հրապարակվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի շան՝ Սալլիի լուսանկարը, որը պառկած է նրա դագաղի առջև։ Բուշ ընտանիքի խոսնակն արել է հետևյալ գրառումը. «Առաքելությունը կատարված է»։

Եվրանյուզի հաղորդմամբ, Սալլին ուղեկցել է Բուշ-ավագին նրա կյանքի վերջին ամիսներին։ Americas VetDogs կազմակերպության տեղեկտվությամբ, Բուշ-ավագը ստացել է շունն այս տարվա հունիսին ամենօրյա գործերում օգնելու համար։ Շունն Ինսթագրամում նույնիսկ իր էջն ունի։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ