Վրաստանում ցույցերի ընթացքում զինված ուկրաինացիների են բռնել


19:10 , 3 դեկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ժամանակ Վրաստանի մեկ և Ուկրաինայի 6 քաղաքացի է ձերբակալվել։ Նրանց մոտից զենք և զինամթերք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ի կայքը։

Հատուկ գործողությունն իրականացվել է դեկտմբերի 2-ին՝ «Գուրու» և «Ալյանս» հյուրանոցներում։ Առգրավել են «Մակարով» և «Բերետտա» տեսակի ատրճանակներ, ինքնաշեն զենքեր և տարբեր տեսակի զինամթերք։

Հետաքննություն է սկսվել, իրավապահները ներկայումս պարզում են ուկրաինացիների՝ Վրաստան գալու նպատակները։ Աշխատանքներ են տարվում ձերբակալվածների և երկրում ընթացող քաղաքական գործընթացների միջև հնարավոր կապը բացահայտելու ուղղությամբ։
Հատկանշական է, որ ուկրաինացիներից երեքը գործող զինվորականներ են, ևս մեկը՝ վրացի նախկին զինվորական։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ