Այս դպրոցում արգելեցին տնային աշխատանքներ հանձնարարել, քանի որ դրանք «չափազանց մեծ սթրեսի աղբյուր են»


22:45 , 3 դեկտեմբեր, 2018

Անգլիայի Լիթլթաունի տարրական դպրոցը կյանքի է կոչել յուրաքանչոյւր երեխայի՝ բոլոր ժամանակների երազանքը՝ արգելել է տնային աշխատանքների հանձնարարումը՝ նշելով, որ դրանք ավելորդ սթրես են առաջացնում աշակերտների մոտ։

Ձանձրալի խնդիրներ լուծելու և տարատեսակ առաջադրանքներ կատարելու փոխարեն երեխաներին խնդրում են ավելի շատ կարդալ՝ օրական ոչ պակաս, քան 20 օր։ Նման նորամուծությունը կգործի մինչև ուսումնական տարվա վերջ։

Դպրոցի տնօրեն Դևիդ Փերկինսը վստահեցնում է, որ որոշումն ընդունվել է դպրոցի ուսուցիչների, ծնողների և երեխաների հետ համատեղ։

Համաձայն ուսումնասիրությունների՝ մաթեմատիկայի և լեզուների ամենօրյա գրավոր աշխատանքներն իրենց առավելություններն ունեն, սակայն այդ առավելություննեը չնչին են՝ համեմատած այն սթրեսի չափի հետ, որն ունենում են երեխաներն այդ առաջադրանքները կատարելիս։ Իսկ ընթերցանության ընթացքում զարգանում են երևակայությունն ու գրագիտությունը, հարստանում է բառապաշարը։

Այժմ դպրոցի տնօրինությունը միջոցներ է հավաքում, որպեզի լրացնի գրադարանը նոր գրականությամբ։

Աշակերտներին առաջարկել են նաև պլանավորել իրենց օրը հստակ ժամերով։ Համաձայն հետազոտությունների՝ այդ տարիքի երեխաների համար սա լավագույն մաթեմատիկական վարժությունն է։

Սթենֆորդի համալսարանում անցկացված հետազոտությունը, որը հրապարակվել է Experimental Education ամսագրում, ցույց է տվել, որ այն ուսանողները, որոնք տնային աշխատանքներին երկար ժամանակ են հատկացնում, նույնպես մեծ սթրեսի են ենթարկվում։ Երիտասարդների մոտ տնային ուսումնական ծանրաբեռնվածությունը խնդիրներ է առաջացնում առողջության հետ կապված։ Վատանում է քունը, գլխացավեր են առաջանում, խնդիրներ՝ ստամոքսի հետ կապված, նրանք կտրուկ կորցնում կամ ավելացնում են քաշ, տառապում են քրոնիկ հոգնածությամբ։

Շատ ուսանողներ նշել են, որ ծանր տնային աշխատանքներ ունենալու պատճառով շատ քիչ ժամանակ են ունենում ընկերների և ընտանիքի, նախասիրությունների և այլ հետաքրքրությունների համար։