Բացահայտվել են բորտուղեկցորդուհիների անձնական կյանքի գաղտնիքները


18:20 , 3 դեկտեմբեր, 2018

United Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին բացահայտել է 1950-1960-ական թթ․ բորտուղեկցորդուհիների անձնական կյանքի գաղտնիքները՝ տեղեկացնում է Express-ը։

93-ամյա Էթել Պաթիսոնը պատմել է, որ անձնակազմի անդամներին թույլատրված չի եղել ամուսնանալ։ Բորտուղեկցորդուհիները պետք է միայնակ մնային, ընդ որում նրանք կարող էին այրի կամ ամուսնալուծված լինել։ Արգելված էր նաևհղի լինելը և երեխաներ ունենալը։ Սակայն որոշ բորտուղեկցորդուհիներ իրենց ամուսնությունը գաղտնի են պահել աշխատանքը չկորցնելու համար։ Դրա համար կանայք 2 հեռախոս ունեին։

Բացի այդ, բորտուղեկցորդուհիների համար սահմանված էր հասակի չափանիշ: Չափանիշները սահմանվել էին նրա համար, որ կինը կարողանր հասնել սրահի վերին դարակին և գլխով չկպչեր ինքնաթիռի առաստաղին։ «Այդ օրերին բորտուղեկցորդուհու աշխատանքի համար դիմող կանայք պետք է ունենային 158-177 սմ հասակ»,- ասել է Պաթիսոնը։